Հայկական Համալասարում գործում է ժամանակակից գրադարան, որը ներառում է գիտական, վերլուծական և գեղարվեստական բազմալեզու գրականություն։ Գրադարանում ներկայացված են նաև «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ գործունեության շրջանակներում, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների և անհատների հեղինակած հետազոտական աշխատանքները։ Գրադարանում առկա է նաև թվային բազմաժանր գրականություն, որից կարելի է օգտվել «Հայկական նախագծի» գրասենյակում։ Գրադարանի մատենագիտական ցանկը թվայնացված է։
Հայկական համալսարանի գրադարանային ֆոնդը ստեղծվել և համալրվում է «Հայկական Նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիրների, կազմակերպության բարեկամների, հետևորդների ջանքերով։ Եթե ցանկանում եք աջակցել մեր գրադարանին, ապա կարող եք գրել armnationalproject@gmail.com հասցեին։