ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ․ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2024 Թ․» ԿՐԹԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԻՐԱՆ

📍Ս․ թ․ հուլիսի 19-հուլիսի 31 տեղի է ունեցել «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի Հայկական համալսարան կրթական ծրագրի վեց հոսքերից ընտրված շուրջ 80 շրջանավարտների համար նախատեսված «Հայկական ճամբար․ ամառային դպրոց 2024 թ․» կրթաճանաչողական ուղևորությունն Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան, Սպահան (Նոր Ջուղա) քաղաքներում և Արևմտյան Ատրպատական նահանգում։

▪️Ուղևորությունը նպատակ է ունեցել կենդանի դաշտային պայմաններում խորացնել շրջանավարտների գիտելիքները հարևան Իրանի, նրա հասարակական-պետական կառուցվածքի, Իրանի հայկական համայնքի մասին, ինչպես նաև սերտացնել Հայաստան-Սփյուռք երիտասարդական կապերը։
Ուղևորության ընթացքում տեղի են ունեցել ինչպես ժամանցային և կրթաճանաչողական, այնպես էլ փորձագիտական, հանրային դիվանագիտության միջոցառումներ, որոնց մասնակցել են «Հայկական նախագծի» համահիմնադիրներն ու Հայկական համալսարանի շրջանավարտները։

▪️Ուղևորության ընթացքում «Հայկական նախագծի» համահիմնադիրներ Հրանտ Միքայելյանը, Սերգեյ Մելքոնյանը, Էդգար Էլբակյանը հանդիպումներ են ունեցել իրանական փորձագիտական շրջանակների հետ՝ ներկայացնելով հայկական բնիկ շահերն ու տարածաշրջանային զարգացումների հայկական ընկալումները։

▪️Ծրագրի մասնակիցները Թեհրանում այցելել են Սուրբ Մինաս եկեղեցի, Գոլեստանի պալատ (ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում), Իսլամական հեղափոխության և սրբազան պաշտպանության ազգային թանգարան, Միլադ աշտարակ և Բնության կամուրջ տեսարժան վայրեր, Իմամ Խոմեյնու տուն, որ գտնվում է Ջամարան ավանում, ԱՄՆ դեսպանատան նախկին շենք, ԻՀՊԿ օդուժի մշտական ցուցադրություն, Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, «Ալիք» օրաթերթի խմբագրություն, «ՀՈՒՍԿ» հաստատություն, Իրանի ԱԳՆ-ի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտ, հյուրընկալվել Իրանի հայ արհեստավորների միության Արամ Մանուկյան սրահում, Հայկական ակումբում, Կովկասագիտական հետազոտությունների ինստիտուտում, ինչպես նաև ՀԲԸՄ հարկի տակ, որտեղ կայացել է «Հայկական նախագծի» հանդիպումը թեհրանահայ համայնքի հետ։

▪️Ծրագրի մասնակիցները Սպահանում այցելել են Նոր Ջուղա հայկական թաղամասի տեսարժան վայրեր, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ վանք ու կից թանգարան, Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի, Սպահանի Ջուղայի հայության երաժշտական հարստության թանգարան, Իմամի հրապարակ (ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկում), Սի օ սե և Խաջու կամուրջներ, ինչպես նաև քաղաքի հարավում գտնվող Սոֆե լեռնազանգված (2253 մ), որտեղ ծածանել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, ինչպես նաև «Հայկական նախագծի» դրոշները։

▪️Ծրագրի մասնակիցները բացառիկ հնարավորություն են ստացել նաև այցելելու Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում (պատմական Վասպուրական) գտնվող և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սուրբ Թադեոս Առաքյալի և Մաղարդա Սուրբ Ստեփանոս Նախավկայի հայկական պատմական վանքեր։

🤝🏻Ի շարս Հայկական համալսարանի շրջանավարտների՝ ծրագրին հրավիրվել և մասնակցել են նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման անդամներ, Արցախի պետական համալսարանի ուսանող։

🇦🇲Մասնակիցների կեցությունն ապահովվել է Թեհրանի և Նոր Ջուղայի Արարատ մարզավանների տարածքում։
«Հայկական նախագիծը» շնորհակալ է բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որ իրենց նպաստն են բերել ծրագրի տարբեր բաժինների իրականացման գործին։

#հավերժականՀայաստան #ՀայկականՆախագիծ #ՀայկականՀամալսարան