Հանրային բանախոսություն հայկական Երուսաղեմի մասին

 

2022 թ. նոյեմբերին «Հայկական համալսարանի» հանրային բանախոսությունների շրջանակներում կայացավ «Երուսաղեմի և Ավետյաց երկրի հայկական ժառանգությունը. ներկան և անցյալը» բաց դասախոսութունը, որը վարեց Նյու Յորքի Սուրբ Ներսես հայկական ճեմարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Ռոբերտա Էրվինը (PhD)։ Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց Երուսաղեմում հայկական ժառանգության սկզբնավորմանը, պատմական զարգացման առանձնահատկություններին և ժամանակակից իրավիճակին։ Ունկնդիրները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսին և ծանոթանալ ոչ հայկական արմատներ ունեցող, սակայն իր ողջ կյանքը հայկական քրիստոնեագիտությանը նվիրած պրոֆեսորի հետ։