Դասախոսություն և մոդել խաղ բանակցությունների թեմայով

 

Հայկական համալսարանում» «Բանակցային գործ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ բանակցային գործի մասնագետ CM&Partners ընկերության (ԱՄՆ) ավագ խորհրդական Արթուր Մարտիրոսյանը։ Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց բանակցային գործի տեսությանը, բանակցային արվեստի առանձնահատկություններին ու հմտություններին։
Դասընթացի երկրորդ մասում ունկնդիրները հնարավորություն ունեցան անհատական և խմբային ձևաչափերով մասնակցելու բանակցային մոդել-խաղ։

Արթուր Մարտիրոսյանի՝ «Հայկական ալիք» պարբերականին տված ծավալուն հարցազրույցին, որը նվիրված է բանակցային գործի տեսական որոշ մոտեցումներին, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացին, կարող եք ծանոթանալ այս հղումովներով՝
«Դրսի բանակցությունները դատապարտված են առանց ներսի կոնսենսուսի» (Մաս 1-ին) և
«Պետությունից մնալու է թուրքական օվկիանոսում լողացող ինչ-որ կղզի» (Մաս 2-րդ)։