Արտագնա հավաք Բջնիում և Արզնիում

2022 թ. նոյեմբեր ամսին «Հայկական համալսարանի» շրջանակներում կազմակերպվել էին երկու արտալսարանային դասախոսություններ համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար։

Պտղնիի վանքում «Հայկական նախագծի» համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը ներկայացրեց Հայաստանի միջնադարյան պատմության առանցքային որոշ դրվագներ և դրանց արդիականությունը։
Բջնիի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում «Հայկական նախագծի» համահիմնադիր, պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ներկայացրեց Բջնիի վարքի քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակությունը Հայաստանի պատմության տարբեր շրջափուլերում։
Դասախոսությունները ուղեկցվում էին տեղում շրջայցով, որին հաջորդեց արտալսարանային հավաքը Արզնիում։ «Հայկական համալսարանի» շրջանավարտներն ու ներկա ուսանողները կիսվեցին միմյանց հետ սեփական ձեռքբերումներով և նպատակներով՝ ձևավորելով էլ ավելի մտերիմ և ջերմ հարաբերություններ ինչպես միմյանց, այնպես էլ «Հայկական նախագծի» թիմի անդամների հետ։ Օրվա ժամանցային հատվածը հագեցած էր տարատեսակ զրույցներով, երաժշտական կատարումներով և ճանաչողական խաղերով։